Քրդերը Սիրիայում թուրքական 7 տանկ և 75 զինվոր են ոչնչացրել

Ըստ տեղեկությունների՝ մարտերը վերսկսվել են Թել Բեյդարի արվարձանում և արդյունաբերական գոտում: Թուրքական ինքնաթիռներն ինտենսիվ հարվածներ են հասցնում այդ տարածքի ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Մարտավարական նահանջից հետո Սիրիայի քրդական ստորաբաժանումները կրկին վերահսկողություն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրա: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Քուրդ ապստամբներին հաջողվել է ոչնչացնել  յոթ տանկ, 75 թուրք զինվորների և վարձկանների, ևս 19-ը վիրավորվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Սիրիայում գտնվող գրոհայիններն իրական սպառնալիք են ԱՊՀ երկրների համար. Պուտին

Ըստ տեղեկությունների՝ մարտերը վերսկսվել են Թել Բեյդարի արվարձանում և արդյունաբերական գոտում: Թուրքական ինքնաթիռներն ինտենսիվ հարվածներ են հասցնում այդ տարածքի ուղղությամբ:

Քրդերը Թուրքիային սպառնացել են պատերազմով

Նշվում է, որ Թուրքիայի հաջորդ թիրախը Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Թալ Աբյադն է, որի համար արդեն չորրորդ օրն է կատաղի մարտեր են ընթանում: Թուրքական բանակը փորձում է շրջապատել քաղաքը: Նրանց հսկողության տակ են անցել Թալ Աբյադնի հարևանությամբ գտնվող 25 բնակավայրեր: Այնուամենայնիվ, Թալ Աբյադնի վրա հարձակումը հետաձգվում է մեծ կորուստներից խուսափելու համար: Թուրք օդաչուները թռուցիկներ են նետում քաղաքի վրա և  խաղաղ բնակիչներին կոչ են անում լքել այն, իսկ քուրդ զինյալներին` զենքը վայր դնել:

Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիան

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

ՀՀ ԱԳՆ–ն և վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հայտարարել են, որ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և մարդասիրական նոր ճգնաժամի։