Վայոց Ձորում արջն ընկել է «թակարդը». օգնության են հասել փրկարարները. տեսանյութ

Գյուղերից մեկում հայտնված արջին ազատել են «թակարդից», քնեցրել են ու տեղափոխել անվտանգ տարածք:
Sputnik

«911» ծառայությունն այսօր առավոտյան 07:28-ին ահազանգ է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը։

Պետական պաշտոնյան իրավապահների աչքի առաջ կարմիրգրքյան 2 արջ է պահում. «Դինգո թիմ»

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր ժամանած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարզել է, որ արջի թաթը մնացել է հողամասերից մեկի մետաղյա ցանկապատի մեջ:

Ձագուկ լուսանը ճարպկորեն վազվզում է` վայելելով լավ եղանակը. տեսանյութ

Դեպքի վայր են ժամանել նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները, որոնք քնեցրել են արջին և փրկարարների օգնությամբ տեղափոխել անվտանգ տարածք:

Լեհ զբոսաշրջիկի վրա հարձակված արջի վարքը կուսումնասիրվի թաքնված տեսախցիկներով