Վանաձորցի ընտանիքի թալիսմանը մասուրն է, կամ զբոսաշրջիկները հիացած են հայկական ապուրով

Վանաձորցի ամուսինները թոշակի անցնելուց հետո հյուրատուն են բացել և իրենց հյուրերին կերակրում են ավանդական, բայց քիչ հայտնի ապուրով։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանի ավանդական խոհանոցը նուրբ ու բարդ գործ է․ մի ճաշատեսակի համար տարբեր մթերք ու համեմունքներ են խառնում, և ավելի լավ է՝ խոհարարական դիլետանտը հեռու մնա դրանից։ Ի դեպ, այդպես է թվում նաև և՛ երկրորդ, և՛ երրորդ հայացքից։ Բայց բաղադրատոմսերի գրքում մի քիչ խորանալու դեպքում կարելի է գտնել բավական հասարակ ճաշատեսակներ, որոնք նվազագույն մթերք են պահանջում։ Նման պարզ հայկական ճաշատեսակներից է «մասրամածունը»՝ մասուրով ապուրը։ Մածունն այս դեպքում նշանակում է ոչ թե կաթնաթթվային մթերք, այլ թանձրացած զանգված։

Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով

«Մասրամածունը» Լոռվա խոհանոցի զարդն է։ Այստեղ այնքան շատ են սիրում այն, որ նույնիսկ Վանաձորում «Մասուր» անվանումով հյուրատուն են բացել ու մարդկանց հյուրասիրում են այդ ապուրով։ Մենք հենց այդ հյուրատանն էլ պարզել ենք զարմանալի ճաշատեսակի բաղադրատոմսը։

Հյուրանոցի տերերը Սեյրան Չոբանյանը և Գայանե Ներսիսյանն են։ Ամուսինները վերջերս են բացել այն՝ թոշակի անցնելուց հետո, բայց զբոսաշրջիկները գնահատում են յուրահատուկ հյուրանոցը և հասցեն փոխանցում ծանոթներին, որոնք պատրաստվում են մեկնել Վանաձոր։

Վանաձորցի ընտանիքի թալիսմանը մասուրն է, կամ զբոսաշրջիկները հիացած են հայկական ապուրով

«Դեռ զբոսաշրջիկ չի եղել, որին մասրամածունը դուր չգար։ Իհարկե, շատերը ճիշտ չեն ուտում, նույնիսկ այն դեպքում, երբ ես ցույց եմ տալիս։ Բայց դեռ ոչ ոք չի հրաժարվել այս ապուրից», - ժպտում է Սեյրան Չոբանյանը։

«Ծննդյան վկայական» և 1000 տարվա պատմություն ունեցող գյուղը. Թեղենիքի զարգացման ծրագիրը

Իսկ «ճիշտ» ուտելու համար պետք է ափսեի մեջ լցնել մանրացրած հացը և մասրամածունն ուտել սովորական ապուրի նման։ Թեև մեծամասնությունը նախընտրում է բաժակով խմել` կիսելի կամ կոմպոտի նման։ Հյուրանոցի տիրուհին՝ Գայանե Ներսիսյանը, մեզ ցույց է տալիս, թե ինչպես է պետք պատրաստել դասական մասրամածունը։ Տիկին Գայանեին էլ սկեսուրն է սովորեցրել։

Վանաձորցի ընտանիքի թալիսմանը մասուրն է, կամ զբոսաշրջիկները հիացած են հայկական ապուրով

«Նա միշտ ղեկավարում էր մասրամածուն սարքելու գործընթացը, իսկ ես՝ որպես հարս, վազվզում էի։ Մայրս Գյումրիից է, մեր ընտանիքում երբեք չէին լսել նման ճաշատեսակի մասին։ Բայց ամուսնությունից հետո իմացա ապուրի մասին։ Սկզբից ես միայն մասուր էի հավաքում, հետո չորացնում, երբեմն սկեսուրս նույնիսկ վստահում էր մաղով տրորելը։ Նրա մահից հետո ես ինքս եմ սարքում», - ասում է կինը։

Վանաձորցի ընտանիքի թալիսմանը մասուրն է, կամ զբոսաշրջիկները հիացած են հայկական ապուրով

Մասրամածուն պատրաստելու գործընթացը սկսվում է մասուր հավաքելուց։ Ընտրվում են ամենահասած և ալ կարմիր հատապտուղները։ Մեկ կիլոգրամ մասուրի վրա լցնում են եռացրած ջուրը և թողնում մի քանի ժամ, որպեսզի ուռչի ու թրմվի։ Հետո պտուղները պետք է անցկացնել մաղով մինչև միասեռ զանգված ստանալը և ավելացնել շաքարավազ։ Վերջ, մասրամածունը պատրաստ է։ Այդ ապուրը պահում են սառնարանում և մատուցում սառը վիճակում։

Վանաձորցի ընտանիքի թալիսմանը մասուրն է, կամ զբոսաշրջիկները հիացած են հայկական ապուրով

Երբ գործընկերս առաջին անգամ մասրամածնի համը տեսավ, ասաց․ «Ասես քաղցր լոլիկի հյութ խմես»։ Այո, մենք ամեն դեպքում խմեցինք այն, ոչ թե կերանք ափսեից, թեև տանտերը մեզ էլ վարպետության դաս տվեց։ Չոբանյանը պատմեց, որ մանկուց է մասուրով ապուր ուտում և հենց դրան է պարտական իր առողջ ատամների համար։

Ջաջուռում գտնվող տան առեղծվածային պատմությունը, կամ այն, ինչ չգիտեինք Մինասի մասին

«Ես 64 տարեկան եմ, բայց բոլոր ատամներս տեղում են։ Կյանքում ատամների կամ լնդերի լուրջ խնդիրներ չեմ ունեցել», - վստահեցրեց նա։

Վանաձորցի ընտանիքի թալիսմանը մասուրն է, կամ զբոսաշրջիկները հիացած են հայկական ապուրով

Հետո էլ խոստովանեց, որ իրենց ընտանիքում մասուրը ոչ միայն համեղ ու օգտակար հատապտուղ են համարում, այլ նաև յուրօրինակ թալիսման, որը նրանց հաջողություն է բերում։

Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց