Սպանության հերթական դեպքը. միջին տարիքի տղամարդը մահացել է Երևանում

Գյուղի բնակիչներից մեկն իր մեքենայով հիվանդանոց է հասցրել տղամարդուն։ Դեռ հայտնի չէ` նա միջադեպի մասնակիցներից է, թե պարզապես օգնության է հասել տուժածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Մեր տեղեկություններով` կեսգիշերն անց հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ։

Վթար Գեղարքունիքի մարզում. Jeep-ի ուղևորուհին տեղում մահացել է. լուսանկար

Հոսպիտալացվելուց րոպեներ անց նա մահացել է։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, քանի որ վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Ըստ որոշ լուրերի` տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի` մայրաքաղաքին մոտ գտնվող գյուղերից մեկից, չճշտված տեղեկություններով` Գեղանիստից։

Գյուղի բնակիչներից մեկն իր մեքենայով հիվանդանոց է հասցրել նրան։

Դեռևս հայտնի չէ վիրավորին հիվանդանոց հասցրած տղամարդը միջադեպի մասնակիցներից է, թե պարզապես օգնության է հասել տուժածին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանության ծառայողները լույսը դեռ չբացված պարզել են, թե ով է կրակել տղամարդու ուղղությամբ։

Դանակահարություն Մալաթիայում. երկու երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց

Ամենայն հավանականությամբ, նրանք ծանոթներ են եղել, միջադեպի պատճառն էլ միջանձնային խնդիրներ են եղել։

Բոլոր հարցերի պատասխանները կտա քննությունը։

Սպանություն Երևանում. զոհը երիտասարդ տղա է