Ինչ կարժենա ոստիկանական համակարգի փոփոխությունը. «Ժողովուրդը» մանրամասներ է ներկայացնում

Թերթի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի պահանջած փոփոխությունների ֆինանսավորման համար իշխանությունը դիմել է ԵՄ-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ դրանց արդյունքում նախատեսվում է միավորել ՃՈ-ն ու ՊՊԾ-ն, ինչպես նաև Քրեական հետախուզության գլխավոր բաժինն ու 6-րդ վարչությունը:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը չի փոխվել, բայց կփոխվի

«Ըստ մեր լուրերի` այս երկու բաժինները հաշտ չեն եղել, քանի որ երկուսն էլ, կատարելով գրեթե նույն գործառույթը, մշտապես բախման մեջ են եղել: Փոփոխությունների ցանկն այստեղ չի ավարտվում, փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, բայց փող` պահանջվող 50 մլն դոլարը, չկա»,– գրում է թերթը:

Ոստիկանության պաշտոնյան հովանավորել է թմրաբիզնեսը. ՊԵԿ

«Ժողովրդի» տեղեկություններով` ֆինանսավորման համար իշխանությունը դիմել է ԵՄ-ին, բայց դեռևս անարդյունք:

Փաշինյանը մտադիր է գլխիվայր շուռ տալ ոստիկանական համակարգը և պատժել Վանեցյանին. ԶԼՄ