Հոր ու դստեր նոր ելույթը. այս դուետն արդեն երկրպագուների մեծ բանակ ունի. տեսանյութ

Սոցիալական ցանցերի ակտիվիստները համացանցում գտել են մի տեսանյութ, որում երևում է նրանց մեծացած սիրելին. փոքրիկ աղջիկը հոր հետ կրկին հիանալի երգում է և արժանանում վիրտուալ հանրության բուռն արձագանքին։
Sputnik

Ավելի վաղ այդ երեխայի մասնակցությամբ տեսանյութն արդեն նվաճել էր օգտատերերի սրտերը։ Կադրերում նա ավելի փոքր է և հոր գրկում երգում է Maroon 5 խմբի «Girls Like You» երգը։ Սկզբում երգում է միայն հայրը, բայց շուտով միանում է նաև աղջիկը։ Այս դուետն այնքան սքանչելի է, որ օգտատերերը բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել։ Շատերը խորհուրդ են տվել զարգացնել աղջկա երաժշտական տաղանդը։

Հոր ու դստեր «լոգարանային» ջերմ դուետը հիացրել է մարդկանց. տեսանյութ

Տեսանյութը հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում։ Այն բազմաթիվ երկրպագուներ ունի, որոնք շարունակում են հետևել ընտանեկան դուետի ելույթներին։ Ահա որոշ ժամանակ անց նրանք սենսացիոն բացահայտում են արել։

«Լավ աղջիկ և ուղղակի աստղ». ծիծաղելի քամելեոնը օճառի պղպջակներ է որսում. տեսանյութ

Նոր տեսանյութում արդեն մեծացած աղջիկը շարունակում է երգել հոր հետ։ Կադրերում երևում է, որ աղջիկը զգալի մեծացել է։ Բայց տարիքը չի խանգարում սիրելի գործին, և հայրն ու դուստրը շարունակում են երգել տեսախցիկի առաջ։ Երաժշտական ճաշակը չի փոխվել. նրանք նորից երգում են «Girls Like You» երգը։

Կյանքն է վտանգել հանուն «լայքերի». կինը մտել է առյուծների վանդակ և պարել. տեսանյութ

Առաջարկում ենք վերհիշել փոքրիկ աստղիկին և համոզվել, որ նրա տաղանդը չի խամրել։