Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր

Երիտասարդները երկար ճամփա են ընկել Ֆինլանդիա–Հայաստան խաղը տեղում դիտելու համար։ Մի քանի օր տևող ճանապարհը նրանք անցնում են ավտոբուսով, նշանակում է` ընթացքում հոգնում են, ձանձրանում, երգում, զվարճանում... Այս տեսանյութը հենց այդ ընթացքի մասին է։
Sputnik

Հայաստանի հավաքականի FAF ֆան-ակումբի անդամները Երևանից մեկնել են Ֆինլանդիայի Տուրկու քաղաք, որտեղ մեր հավաքականը պիտի մրցի Ֆինլանդիայի հետ Եվրո-2020–ի շրջանակում։

Sputnik Արմենիայի թղթակիցն էլ է այդ երիտասարդների հետ, ու, բնականաբար, նրա աչքից չեն վրիպում ուշագրավ կադրերը։

Խաղը կայանալու է հոկտեմբերի 15-ին, այսինքն դեռ ժամանակ կա, որ տեսնենք` ինչպես են նրանք հասնելու հարազատ հավաքականին, իսկ մինչ այդ Sputnik Արմենիայի տեսանյութում դիտեք` ինչպես են երգում ճանապարհին ու զվարճացնում մյուս ավտոբուսի ուղևորներին։