«Բիզնեսի դիալեկտիկա». որո՞նք են «երկար պոչերը» բիզնեսի պրոդուկտային պորտֆելում

Համաշխարհային բիզնեսի աճին զուգընթաց խելացի ձեռնարկատերերի կողմից անընդհատ մշակվել են բիզնեսի վարման ինովատիվ ու յուրահատուկ մոդելներ:
Sputnik

Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այդ մոդելներից մեկի` երկար պոչերի մոդելի մասին։

Այս մոդելի իմաստը կայանում է նրանում, որ բիզնեսն իր պրոդուկտային պորտֆելում առկա բեսթելլերներին կամ այսպես կոչված բլոկբաստերներին զուգահեռ, սկսում է ավելացնել պերիֆերիկ պրոդուկտների տեսակարար կշիռը, որի արդյունքում էլ ձեռք է բերում մի շարք մրցակցային առավելություններ:

Հաղորդման մեջ խոսվում է այդ մոդելի մանրամասների և յուրահատկությունների մասին: