Ամուսինները վիճել են Երևանում. վեճից հետո 2 տարեկան որդին հայտնվել է հիվանդանոցում

Քաշքշուկի ժամանակ մանկասայլակը շրջվել է, ինչի հետևանքով 2 տարեկան տղան ընկել է ու վնասել գլուխը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 տարեկան մի տղա` գլխի վնասվածքով։

Սպանության հերթական դեպքը. միջին տարիքի տղամարդը մահացել է Երևանում

Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը վնասվածքը ստացել է ծնողների վեճի հետևանքով:

Ամուսինները փողոցում վիճել են, քաշքշուկ է եղել, ինչի ընթացքում նրանցից մեկն անզգուշաբար դիպել է երեխայի մանկասայլակին։ Այն շրջվել է, ինչի հետևանքով էլ երեխան ընկել է ու գլխի վնասվածք ստացել։

Գյումրիում որդին մորը կախված է գտել

Երեխայի վնասվածքի մասին տեղեկացրել են իրավապահներին, որոնք ժամանել են բուժհաստատություն և պարզում են կատարվածի հանգամանքները։

Սյունիքում երիտասարդը հոր զենքով կրակել է իրեն