Զորավարժությունների որակական փոփոխությունն առաջնագծի լարվածության արդյունք է. Հարությունով

Զորավարժություններն անհրաժեշտ են հակառակորդի ագրեսիվությունը զսպելու և հնարավոր արկածախնդրության դրսևորման դեպքում համարժեք պատասխան տալու համար:  
Sputnik

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական զինված ուժերում անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների թեմային և տեսակետ հայտնել սպառազինության մրցավազքի ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ: 

«Այն շրջանից ի վեր, երբ առաջնագծում լարվածությունը սկսեց սիստեմատիկ աճել, տեղի ունեցավ նաև զորավարժությունների որակական փոփոխություն: Փաստորեն, սա միտման շարունակությունն է: Երկու կողմերն էլ շարժվում են ոչ միայն ռազմավարական զորավարժությունների ուղղությամբ, այլև այսօր մոդելավորում են ռազմական գործողությունները»,- նշում է Դավիթ Հարությունովը: 

Ռազմական մեկնաբանի կարծիքով՝ հայկական կողմի իրականացրած զորավարժությունների մարտավարական փոփոխությունը, այսինքն՝ հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը պայմանավորված է հիմնականում ադրբեջանցիների ագրեսիվությունը զսպելու անհրաժեշտությամբ, և հակառակորդի կողմից հնարավոր արկածախնդրության դրսևորման դեպքում համարժեք պատասխան տալու պատրաստակամությամբ:  

Հայաստանում բարձր են գնահատել Ռուսաստանի հետ զորավարժությունները

Դավիթ Հարությունովն անդրադարձել է նաև շփման գծում ենթակառուցվածքների տեխնիկական արդիականացման խնդրին՝ նշելով այն առաջընթացը, որը կա այսօր, և որը պայմանավորված է Ապրիլյան քառօրյա պատերազմից քաղած դասերով: 

Հայաստանի զորավարժություններում փորձարկվել են նորագույն սպառազինություններ. Արտակ Դավթյան