«ՏՏ ոլորտը զարգանում է շատ արագ, սակայն մեզ մոտ նկատվում է կադրային սով». Արամ Մխիթարյան

Մասնագիտական կրթություն ստանալուց հետո շատերը չեն կարողանում միանգամից աշխատել ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում:
Sputnik

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ, «Հելիքս» ընկերության նախագահ Արամ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում կազմակերպված WCIT-2019 միջազգային համաժողովի աշխատանքներին ու ՏՏ բնագավառի խնդիրներին: 

Երևանում մեկնարկեց WCIT համաշխարհային ՏՏ համաժողովը

Արամ Մխիթարյանը նշում է, որ այս ոլորտում ստեղծված հազարավոր կազմակերպությունների միջև առկա է առողջ մրցակցություն, և նրանք արդեն ծառայություններ մատուցելուց անցնում են արտադրանք ներկայացնելուն, ինչը խրախուսվում է միջազգային գործընկերների կողմից:

 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսիս Օհանյանին. տեսանյութ

«Այդուհանդերձ նշեմ, որ չնայած ոլորտը զարգանում շատ արագ, սակայն մեզ մոտ նկատվում է կադրային սով: Նրանք, ովքեր ստանում են մասնագիտական կրթություն, հետագայում չեն կարողանում միանգամից աշխատել ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում: Վերջիններս հաճախ իրենք են իրենց ռեսուրսներով պատրաստում համապատասխան մասնագետներ»,-նշում է Արամ Մխիթարյանը: 

Ինչո՞ւ են Հայաստանում փոխվելու ինտերնետային IP հասցեները. պատասխանում է RIPE NCC–ի տնօրենը

Մասնագետի համոզմամբ՝ Հայաստանում կազմակերպված միջազգային նման համաժողովներն օգտակար են ոչ միայն իմիջի, այլև նոր գործընկերներ գտնելու, նոր կապեր հաստատելու առումով: 

Հայ ծրագրավորողները կօգնեն կառավարել «իրերի ինտերնետը». TeamViewer–ի մենեջեր

Արամ Մխիթարյանը չի բացառում, որ ապագայում Հայաստանը նույնպես կարող է ունենալ իր «Սիլիկոնային հովիտը», սակայն դա կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի ջանքեր կներդնեն բոլոր մասնագետներն այս բնագավառում, որովհետև դա միայն պետության աջակցության ու աշխատանքի արդյունք չէ: