Հայաստանի օնլայն խանութներում կարելի է գնել սահմանամերձ գյուղերի հուշանվերները

Հայ–ադրբեջանական սահմանին գտնվող Ոսկեվան գյուղի երեխաները բացիկներ են պատրաստում և ուզում են, որ իրենց աշխատանքը ոչնչով չզիջի «ֆիրմայինին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Սահմանամերձ գյուղերում պատրաստված հուշանվերները կարելի է ձեռք բերել Հայաստանի առցանց խանութներից մեկում։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց 4u.am–ի ներկայացուցիչ Նարինե Հարությունյանը, գնորդներին ներկայացվել են զարդերով բացիկներ, որոնք դպրոցականները պատրաստում են Ոսկեվան  գյուղում։ Այստեղ տեղի դպրոցին կից գործում է դեկորատիվ արվեստի խմբակ։

Թասդ բե՛ր. Թումանյանի քառատողերով հուշանվերային գինիներ են թողարկվել

Սկզբից նախագծի կազմակերպիչների մոտ միտք է ծագել. թող երեխաները չզգան, որ կախված են բարեգործությունից։ Բայց պարզվել է, որ երեխաները նման բան չեն էլ սպասում։ Նրանք իսկույն սկսել են սովորել՝ ինչպես կտրատել և զարդարել բացիկները,  ինչպես կպցնել դրանց վրա թղթե ծաղիկներ։

«Մեր դիզայները մշտապես զանգում էր նրանց, ցույց տալիս գույների համադրությունները, սովորեցնում կազմել կոմպոզիցիաներ։ Մենք լուսանկարում էինք գույների համադրությունները և ուղարկում երեխաներին, որպեսզի ավելի ակնառու լինի», – հավելեց Հարությունյանը։

Երեխաները բացիկները չեն հանձնում, մինչև չհամոզվեն, որ «ֆիրմային» ձևով են պատրաստել դրանք։ Նրանք ամեն ինչ անում են ձեռքով, անգամ մանրուքները. օրինակ, բացիկների անկյունները մի քիչ կլորացնում են, ընդ որում՝ միանման։

Հուշանվերային ալբոմ՝ նվիրված Մեծ Հայրենականին

Ո՛չ կայքում, ո՛չ ցուցահանդեսներում չի նշվում, թե որտեղ են պատրաստվում այդ բացիկները։ Նրանք, ովքեր ընտրում են բացիկը, միայն գնելուց հետո են իմանում, թե որտեղից է այն։

Քիմին Երևանում ողողել են նվերներով. նա շնորհակալություն է հայտնել հայ դիզայներներին

«Երբ իմանում են, ավելի շատ են ուրախանում», – ժպիտով ավելացնում է Նարինեն։

Առցանց խանութի տաղավարը ներկայացված էր  DigiTec 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-9–ը Երևանում։