Փաշինյանը լուսանկար է հրապարակել Աշխաբադից

Երկու երկրների ղեկավարները քննարկել են տնտեսական կապերի և առևտրաշրջանառության աշխուժացմանն ու տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում լուսանկար է հրապարակել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։

«Քննարկեցինք երկկողմ եւ բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,– լուսանկարին կից գրել է վարչապետը։

ՀՀ կառավարության պաշտոնական կայքն էլ հայտնում է, որ Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում։

Քիմի մեմերը «հայկական» Facebook–ում. Փաշինյանի հետ լուսանկարը քչերին է անտարբեր թողել

«Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման»,- ասել է Բերդիմուհամեդովը։

«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան

Նա գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է այցելել Թուրքմենստան և առիթ ունենալ մտքեր փոխանակելու հայ-թուրքմենական փոխգործակցության ընթացքի և զարգացման շուրջ։

«Հաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլև մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները»,– կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ` ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ մեր երկիրն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաև տնտեսական համագործակցությունը։

Սելֆի միկրոավտոբուսում. ԵԱՏՄ երկրների, Իրանի և Մոլդովայի առաջնորդների արձագանքը

Երկու երկրների ղեկավարները քննարկել են տնտեսական կապերի և առևտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի գործունեության կարևորության, ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման և այլ հարցերի շուրջ։

Այսօր` հոկտեմբերի 11-ին, Աշգաբադում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։