Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի

Երկրում ծնելիությունը խթանելու համար ՀՀ կառավարությունը 2020թ.–ի հուլիսից երեք ծրագիր կգործարկի, որոնք միանգամից կլուծեն ընտանիքի թե՛ ֆինանսական, թե՛ բնակարանային խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում անհնար է ունենալ 5 միլիոնանոց բնակչություն` առանց ներգաղթի վերաբերյալ հստակ ծրագրի։ Այդ մասին հաղորդեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

«Երկրում աստիճանաբար կրճատվում է մայրական ներուժը, այսինքն` պոտենցիալ ծննդկանների թիվը նվազում է, որովհետև 90–ականների վերջին և 2000–ականների սկզբին ծնելիությունը ցածր էր։ Այժմ պետք են ոչ միայն ժողովրդագրական իրավիճակը բարելավող, այլ նաև դեպի երկիր ներգաղթը խթանող ծրագրեր»,–նշեց նա։

Սաիյանը հավելեց, որ ընդհանուր առմամբ, ժողովրդագրական ցուցանիշները դրական են, և բնակչության թվի կրճատման միտումն անկում է ապրում։ Եթե 2018թ.–ի հունվարի 1–ի դրությամբ երկրի բնակչությունը կրճատվել է 13 800–ով, ապա 2019թ.–ի հունվարի 1–ի դրությամբ այդ թիվը կազմել է 7600։

Հայաստանում 2-րդ երեխայի միանվագ նպաստը կեռապատկվի՞

Նա կարծում է, որ հնարավոր է զգալիորեն բարելավել ժողովրդագրական իրավիճակը և բարձրացնել ծնելիության մակարդակը։

Ծնելիության խրախուսման նոր ծրագրեր. ի՞նչ է նախատեսում կառավարությունը 2020թ.–ից

Առաջին ծրագրով նախատեսվում է 2020թ.–ի հուլիսից վեց անգամ բարձրացնել առաջին երեխային տրամադրվող միանվագ նպաստը։ Այն կկազմի 300 հազար դրամ` նախկին 55 հազարի փոխարեն, իսկ երկրորդ երեխային տրամադրվող գումարը կկրկնապատկվի` 150 հազար դրամի փոխարեն դառնալով 300 հազար դրամ։ Երրորդ և ավելի երեխաների դեպքում միանվագ նպաստների չափը չի փոխվի և կկազմի  համապատասխանաբար 1 միլիոն և 1,5 միլիոն դրամ։

«Գյուղերի բնակիչները կարող են երկու տարվա ընթացքում երեխայի խնամքի ամսական նպաստ ստանալ 25 հազար 5 հարյուր դրամի չափով։ Հիմա այդ գումարը ստանում են բացառապես աշխատող մայրերը», – նշեց նա։

Երրորդ ծրագիրը ենթադրում է աջակցություն բնակարանային խնդիրների լուծման հարցում։ Մասնավորապես, հիփոթեքով բնակարան գնողներին աջակցություն կտրամադրվի` պայմանավորված երեխայի ծնունդով։

Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի

Աբրահամյան. «Արցախը վարում է ծնելիությունը խթանող պետական քաղաքականություն»

Պետությունը կապահովագրի բանկի կողմից պահանջվող կանխավճարի չբավականացնող մասը։ Առաջին կամ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը մարզերում կփոխհատուցի հիփոթեքի մայր գումարի 10 տոկոսը, մայրաքաղաքում` 5 տոկոսը, իսկ երկրորդ երեխայից հետո` մարզերում 50 տոկոսը, իսկ մայրաքաղաքում` 25 տոկոսը։