Հայաստանն ու Ուզբեկստանը միջկառավարական հանձնաժողով կձևավորեն

Ուզբեկստանի նախագահը ՀՀ վարչապետին առաջարկել է երկու երկրների հարաբերությունները սերտացնելու նպատակով միջկառավարական հանձնաժողով ձևավորել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

Փաշինյանը լուսանկար է հրապարակել Աշխաբադից

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, երկու երկրների ղեկավարները քննարկել են հարաբերությունների սերտացման ու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման հեռանկարները։

«Մեզ մեկ հաղթանակ է պետք». Հայաստանից մինչև Ուզբեկստան երգում են Օկուջավայի երգը

Վարչապետ Փաշինյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը` նպաստելու երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորմանն և դրա արագ ու արդյունավետ իրագործմանը։

Ինչպես ՀՀ–ն գրավիչ դարձնել ուզբեկների համար. Ապրեսյանը` Տաշքենդի հետ գործընկերության մասին

Շավքաթ Միրզիյոևը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ընդգծել է, որ Ուզբեկստանը ևս կարևորում է մեր երկրի հետ կապերի զարգացումը`համագործակցությանը նոր շունչ և որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձևավորման հնարավորությունը։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովն առաջիկայում կձևավորվի և արագ ու արդյունավետ գործունեության արդյունքում կմշակի համապատասխան իրավապայմանագրային դաշտ։

Հայաստանի վարչապետն իր գոհունակությունն է հայտնել Ուզբեկստանում հայ համայնքի նկատմամբ Ուզբեկստանի կառավարության հոգատար վերաբերմունքի, տեղացի հայերի նկատմամբ ուզբեկ ժողովրդի տածած հարգանքի և բարեկամական վերաբերմունքի համար։