Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանների ֆոտոցուցահանդեսին. տեսանյութ

Եթե յուրաքանչյուրը՝ լինի դա պետական հիմնարկ կամ մասնավոր ընկերություն, մի փոքր քայլ անի և օգնի այն երիտասարդներին, որոնք այսօր գուցե հոգեբանական, ֆինանսական դժվարության մեջ են, կարողանա կյանք վերադարձնել մեկ, երկու, երեք հոգու` մեծ գործ արած կլինի։
Sputnik

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռք բերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը, հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

«Նորաձևության և արվեստի» ցուցահանդես Երևանում. ինչ կտա այն հայ դիզայներներին

Ծրագրին մասնակցել է կենտրոնում բուժվող 11 երիտասարդ: Նրանցից Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ արդեն աշխատանքի է անցել «Երևան, իմ սեր» հիմնադրամում:

Կնոջը` պայուսակ, դուստրերին` կոսմետիկա. Փաշինյանը նվերներ ստացավ ցուցահանդեսում

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նախևառաջ կարևոր է համարել ուշադրությունը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքը պաշտպանելիս իրենց կյանքն են վտանգել, նրանցից ոմանք վիրավորվել են, առողջական խնդիրներ ձեռք բերել։ 

«Նրանց մեջ կան շատ երիտասարդներ, որոնք թոշակ են ստանում, սակայն այն չի կարող բավարարել երիտասարդ մարդուն։ Խնդիրը նրանց նորմալ կյանք վերադարձնելն է, և ես ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն այսօր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Փայլուն և տաղանդավոր մարդիկ են, նվիրված աշխատում են ու հոյակապ արդյունքներ ունեն»,-նշել է նախագահը։

Անդրադառնալով ցուցադրված ֆոտոաշխատանքներին՝ նախագահը նշել է, որ յուրաքանչյուր մասնակից իր ոճն ունի, և ինքն ուրախ է, որ նրանցից մի քանիսն իրենց կյանքը կշարունակեն սովորածն օգտագործելով որպես մասնագիտություն, որի օգնությամբ իրենց լիարժեք տեղը կգտնեն հասարակության մեջ։

Արմեն Սարգսյանն այցելել է Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես

«Ուզում եմ կրկնել իմ կոչը՝ եթե մեզանից յուրաքանչյուրը՝ լինի դա պետական հիմնարկ կամ մասնավոր ընկերություն, մի փոքր քայլ անի և օգնի այն երիտասարդներին, որոնք այսօր գուցե հոգեբանական, ֆինանսական դժվարության մեջ են, կարողանա կյանք վերադարձնել մեկ, երկու, երեք հոգու, ապա մեծ գործ արած կլինի»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Ծրագրի մասնակից 21-ամյա Տիգրան Սարգսյանը, որը Սպիտակ քաղաքից է, նշել է, որ զինծառայության ընթացքում վիրավորվելուց հետո սկզբում իրեն թվում էր, թե կյանքը վերջացել է, բայց երբ իմացել է լուսանկարչական դասընթացների մասին, ոգևորվել է, գրանցվել և մեծ սիրով մասնակցել:

Հայկական պատվիրակությունը կմասնակցի «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» տնօրեն Հայկուհի Մինասյանն իր խոսքում նշել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ կենտրոն առաջին այցից և իրենց շահառուներին աշխատանքի ընդունելու կոչից հետո այսօր 30-ից ավելի տղաներ աշխատում են տարբեր հաստատություններում: 

Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել տղաներին և նշել, որ դասընթացների մասնակիցները «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից որպես նվեր ստանալու են լուսանկարչական ապարատներ: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հայտարարվում է մրցույթ՝ միևնույն թեմայով լուսանկարչության համար, որի հաղթողը կստանա երկրորդ լուսանկարչական ապարատը: