«Ալիևի ասածը լսելիս «Կովկասի գերուհին» հիշեցի». Փաշինյանի պատասխանը Ալիևին. տեսանյութ

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավեճ է ծավալվել Գարեգին Նժդեհի թեմայով։ Աշխաբադում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Իլհամ Ալիևը Հայաստանի հերոսին անվանել է նացիստների աջակից, որին հերոսացրել է Հայաստանի նախկին իշխանությունը։
Sputnik

Նիկոլ Փաշինյանի պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Նա հիշեցրել է, որ Նժդեհը պայքարել է թուրքական շրջափակման դեմ։

«Անկեղծ ասած, երբ լսեցի Ալիևի` Գարեգին Նժդեհի մասին գնահատականները, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է. «Եկեղեցին էլ եմ ես քանդե՞լ»: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` պատմական ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

Հեյդար Ալիևը ճանաչել է ԼՂՀ–ն ու դա հաստատել իր ստորագրությամբ. Շավարշ Քոչարյան

Հիշեցնենք` Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Սարգսյան․ «Ալիևի հայտարարությունից հետո մենք պետք է դիվանագիտական նոտայով դիմենք ՄԱԿ-ին»