ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ սարսափելի վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վարդենիսից Մարտունի տանող ճանապարհին՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել բեռնատար «Կամազ» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։
Մեր տեղեկություններով՝ մարդատարի վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը, ամենայն հավանականությամբ՝ Մարտունու բժշկական կենտրոն, իսկ նրա 55-ամյա ուղևորուհին, որն ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ կինն է, մահացել է։
Վթարի հետևանքով մարդատարը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում։ Կամազի վարորդը չի տուժել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական կոմիտեի ու ոստիկանության ծառայողները, ինչպես նաև հրշեջ փրկարարները։
Իրավապահները պարզում են վթարի հանգամանքները։