Նարդի ու խենթություններ. ինչ տրամադրությամբ են հայ ֆուտբոլիստները մեկնել Շվեյցարիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաք։ Թե ինչպես է անցել թռիչքը և ինչ է կատարվել ինքնաթիռում, առաջարկում ենք դիտել ՀՖՖ-ի հրապարակած տեսանյութում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել ազգային հավաքականի տղաների թռիչքի ընթացքից։ Տեսանյութում երևում է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները բավականին բարձր տրամադրությամբ են մեկնում Շվեյցարիա։ Նրանց մի մասը հանգստանում է, մի մասը` երաժշտություն լսում, իսկ հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանն ու հարձակվող Էդգար Բաբայանը նարդի են խաղում, ավելի ուշ նրանց է միանում Ալեքսանդր Կարապետյանը, որն իր «հակառակորդին» «մարսով» պարտության է մատնում։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը երեկ ժամանել է Շվեյցարիայի Սեն-Գալեն քաղաք, որտեղ կնախապատրաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը:

Վայելեք մեր հավաքականի` ինքնաթիռի սրահում նկարահանված բացառիկ կադրերը: