ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի –Sputnik. Հանրաճանաչ դիջեյ Արմին վան Բյուրենը, Հայաստանից հարազատ Նիդեռլանդներ վերադառնալով, պատմել է Երևանում իր անցկացրած հանգստյան օրերի մասին։ Instagram–ի իր էջում նա վլոգ է տեղադրել, որն անվանել է «Արմինիա». ու հազիվ թե սա սովորական վրիպակ լինի։ Չէ՞ որ նա դիջեյ է, և նրա աշխատանքն է ամեն ինչ «միքսելը»։
Վլոդում դիջեյը նկարահանում է իրեն հեռախոսի դիմացի տեսախցիկով և պատմում իր տպավորությունների մասին։
«Այստեղ այնքան հիանալի եղանակ է, այստեղ ինձ շատ է դուր գալիս»,–անդադար կրկնում է երաժիշտը։
Քլոե Քարդաշյանը Հայաստան չի ժամանել, սակայն քույրերից «վրեժ է լուծել» զուտ հայկական ձևով
Դիջեյից առաջ մեծաթիվ հանդիսատեսի առաջ ելույթ էր ունեցել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը։ Դիջեյը ցույց է տվել, թե որքան համբերատար էր սպասում իր ելույթին` վայելելով նվագախմբի ելույթը։
«Առաջին անգամ է, որ ինձնից առաջ հանդիսատեսին դասական երաժշտությունն է «տաքացնում»։ Տեսեք, թե որքան հիասքանչ է դա»,-ժպտում է դիջեյը։
Բյուրեն ասել է՝ կուզենար, որ իր բոլոր հանգստյան օրերն այնքան հագեցած լինեին, որքան այս մեկը` Հայաստանում։
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսիս Օհանյանին. տեսանյութ
Հոկտեմբերի 6-ին Երևանի գլխավոր հրապարակում կայացավ դիջեյ Արմին վան Բյուրենի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Համերգի ժամանակ հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այս մեծ համերգով տրվեց Հայաստանում անցկացվող WCIT-2019 համաժողովի պաշտոնական մեկնարկը։