«Հայաստան» առողջարանի տարածքում տղամարդ է կախվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր Վանաձոր քաղաքում, 48 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երեկ` հոկտեմբերի 9–ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Վանաձորում։ Չգործող «Հայաստան» առողջարանային համալիրի կիսաքանդ շինությունների մոտով անցնողներից մեկը տեսել է, որ պատից տղամարդու դի է կախված։

Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում

Նա այդ մասին անմիջապես տեղեկացրել է իրավապահներին։ Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր Վանաձորում և 48 տարեկան էր։

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները

Այս պահին ինքնասպանություն գործելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ վարկած չի շրջանառվում։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։