Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան. ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը

Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով:

Նշենք, որ աշխատանքային այցով Թուրքմենստանում է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

ՌԴ–ում Թուրքմենստանի դեսպանատունը չի հաստատում Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրը