Ո՞վ է ՀՀ իշխանության ֆավորիտը արցախյան ընտրությունններում. «Ժողովուրդ»

Թերթի տեղեկություններով` ՀՀ իշխանությունը Արցախում սպասվող ընտրություններում ունի նախընտրած թեկնածու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Քոչարյանը, ընտրությունները և Արցախ հանձնողները․ լու՞րջ եք ասում

«Հենց Մայիլյանն է այդ ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը, որքան էլ ակնհայտ էր այս հարցում վարչապետ Փաշինյանի համակրանքը դեպի ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը»,- գրում է թերթը։

Ըստ թերթի տեղեկությունների` Հայաստանի իշխանությունների` նախկին քաղաքական հասարակության սեկտորը վաղուց ծրագրել է իրենց թեկնածուն ունենալ Արցախում, բայց այդ մասին, անշուշտ, կլռեն, որովհետեւ հակառակը կնշանակի միջամտություն սուվերեն Արցախի պետական գործերին»:

Պողոսյան. «Մայիլյանի մասնակցության դեպքում Արցախում կլինեն մրցակցային ընտրություններ»

Նշենք, որ նախօրեին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հաստատեց իր մասնակցությունը նախագահական ընտրություններին։