Այն, որ Քարդաշյանը հանդիպել է բիզնես շրջանակների, պոտենցիալ ներդրողների հետ, հիմք է տալիս եզրակացնելու, որ գաղափարային փուլից անցում է կատարվել իրագործման դաշտ, ինչը շատ ողջունելի է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սանդոյան մենեջմենթ քընսալթինգ» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարինա Սանդոյանը։
«Ինչ վերաբերում է այն ճյուղին, որում Քիմը նախատեսել է իրականացնել իր գործունեությունը, այն է՝ թեթև արդյունաբերությունն ու, մասնավորապես, տեքստիլի արտադրություն, ապա, հաշվի առնելով, Հայաստանում այդ ճյուղի զարգացման միտումները, հեռուստաաստղի գաղափարը բավական իրատեսական կարող է լինել»,- նշեց Սանդոյանը։
Բիզնես խորհրդատուի կարծիքով` կձևավորվի մի կլաստեր, այսինքն՝ հումքից մինչև պատրաստի արտադրանքի սպառման շղթա, որը հնարավորություն կտա համաշխարհային մրցակցային ասպարեզում Հայաստանը դիրքավորել որպես արտահանող երկիր։
Բիզնես Թուրքիայում. ինչի համար է հայ համայնքը զայրացել Քիմ Քարդաշյանի վրա
«Շատ կարևոր է, որ օտարերկրյա ներդրումներ իրականացնողները հայտնի մարդիկ են, դա նպաստում է, որ երկիրը թե՛ վարկանիշով, թե՛ ներդրումային տեսանկյունից տեղափոխվի ավելի բարձր մակարդակ»,- ասաց Սանդոյանը։
Նրա խոսքով`նման նախաձեռնությունների արդյունքում սփյուռքն իր իսկ ձեռքով կբացի երկրի տնտեսական դարպասներն օտարերկրյա ներդնողների համար։
Հիշեցնենք`Քիմ Քարդաշյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանում շտկող ներքնազգեստի բիզնես հիմնել։
Քարդաշյանը պատրաստվում է Հայաստանում աշխատատեղեր բացել. նա ներկայացրել է ծրագրերը