ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառի «Մանսուրա» ամբարտակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի պետական հեռուստաալիքին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Մենք հասկանում ենք ՀՀ–ի շարժառիթները. Ապատուրայը` Սիրիա առաքելություն ուղարկելու մասին
«Թուրքիան ռմբակոծում է Էլ Հասակե գավառի Մալքիա քաղաքի շրջանում գտնվող Մանսուրայի ամբարտակը։ (Ջրամբարը) խմելու ջուր է մատակարարում 2 մլն բնակչությանը»,–նշում է հեռուստաալիքը։
50–ից ավելի պայթուցիկի մնացորդ. հայ մասնագետները Սիրիայում 90 հազար քմ են ականազերծել
Թուրքիայի ՌՕՈւ–ն Եփրատ գետից դեպի արևելք ռազմական գործողությունների շրջանակում հարված է հասցրել Ռաս էլ Այն քաղաքին։