Օդի ջերմաստիճանը կնվազի, իսկ շաբաթվա վերջում սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևները երկար չեն տևի, սակայն օդի ջերմաստիճանը զգալի կնվազի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ 9 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +27-ից +29, երեկոյան ժամերին` +21-ից +23, իսկ գիշերը` +11-ից +13 աստիճան տաքություն։

«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ հիմա կցանկանայի լինել». Քիմ Քարդաշյանը` Երևանում

Օթերևութաբանները հոկտեմբերի 10-13-ը առանց տեղումների եղանակ են կանխատեսում: