Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ

ՀՀ կառավարության աշխատակիցները լուսանկարվում են ամերիկահայ հեռուստաաստղի հետ, Փաշինյանը խոսում է կանանց մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։ Փաշինյանը հանդիպման տեսանյութը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Փաշինյանը նշում է, որ ուրախ է տեսնել Քարդաշյանի ակտիվությունն ու հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

«Այս օրերին Հայաստանն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, դրանում դուք էլ ունեք ձեր ներդրումը», – ավելացնում է նա։

Քարդաշյանը ժպիտով պատասխանում է. «Շնորհակալ եմ»։

Հեռուստաաստղն ասում է, որ հանդիպել է կազմակերպությունների հետ, որոնք զբաղված են կանանց զորեղացմամբ, ինչը շատ է ուրախացրել նրան։

«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ հիմա կցանկանայի լինել». Քիմ Քարդաշյանը` Երևանում

«Ինձ ասացին` Հայաստանի բնակչության կեսը կանայք են։ Շատ կարևոր է, որ կանայք ուշադրության կենտրոնում լինեն», – նշում է Քարդաշյանը։

Դրան ի պատասխան Փաշինյանը շեշտում է, որ իր կառավարությունում կանանց ներկայացվածությունը աննախադեպ մեծ է Հայաստանի համար։ Դա լսելով` Քարդաշյանն արձագանքում է. «Հրաշալի է»։

Տեսանյութը հրապարակելուց որոշ ժամանակ անց Փաշինյանը Քարդաշյանի հետ սելֆի հրապարակեց հետևյալ գրառումով. «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»:

Հիշեցնենք, որ համաշխարհային հեռուստախաղ Քիմ Քարդաշյանը, քույրը՝ Քորթնին, և նրանց երեխաները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-ին։ Քիմ Քարդաշյանի երևանյան այցելության նպատակը WCIT 2019–-ին մասնակցությունն է։ Հոկտեմբերի 6-9–ն անցկացվող ՏԱՏ համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը հրավիրված է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։ Այս ընթացքում Քիմն ու Քորթնին արդեն հասցրել են Էջմիածնում մկրտել իրենց երեխաներին, Քիմն էլ հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնելու նոր բիզնես գաղափարներով։