Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Քարդաշյան քույրերին. լուսանկարներ

ՀՀ նախագահը զրուցել է Քիմ և Քորթնի Քարդաշյանների հետ, և նրանք պատմել են, թե ինչ տպավորություններ են ստացել Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու քրոջը` Քորթնի Քարդաշյանին։ Սարգսյանը Instagram–ի իր էջում նրանց հետ լուսանկարներ է հրապարակել։

«Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»,– լուսանկարին կից գրել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Քարդաշյան քույրերին. լուսանկարներ
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը, քույրը՝ Քորթնին, և նրանց երեխաները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-ին։ Քիմ Քարդաշյանի երևանյան այցելության նպատակը WCIT 2019–ին մասնակցությունն է։ Հոկտեմբերի 6-9–ն անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Քարդաշյան քույրերին. լուսանկարներ

ՏՏ ֆորումից մինչև Ծիծեռնակաբերդ․ Քիմ Քարդաշյանի երևանյան այցի երկրորդ օրը՝ լուսանկարներով

Այս ընթացքում Քիմն ու Քորթնին արդեն հասցրել են մկրտել իրենց երեխաներին Էջմիածնում, Քիմն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնելու բիզնես գաղափարներով։

Քիմ Քարդաշյանի քույրը հայերեն է խոսել ռեստորանում