Արագածոտնի մարզում կրակոցներ են հնչել

Լուրեր կան, որ կրակոցներից առաջ գյուղում վիճաբանություն կամ այլ միջադեպ չի եղել։ Իրավապահները հայտնաբերել են կրակոցներ արձակած տղամարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մարզի գյուղերից մեկում կրակոցներ են հնչել։

Աբովյանում Toyota Land Cruiser-ի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջը

Այդ մասին, ամենայն հավանականությամբ, գյուղացիներից ինչ-որ մեկը տեղյակ է պահել իրավապահներին, որոնք եկել են գյուղ, գտել կրակոցներ արձակած տղամարդուն և նրան տարել ոստիկանություն։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ գյուղում վիճաբանություն կամ որևէ այլ միջադեպ չի նախորդել կրակոցներին։

Ինչ պատճառով է տղամարդը կրակոցներ արձակել, թիրախ եղել է, թե ոչ, կպարզեն իրավապահները։

Սարսափելի դեպք Երևանում. տղամարդը կախվել է ծառից

Այդ առումով այս պահին շրջանառվող որևէ հստակ վարկած չկա։

Արարատի մարզում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն