Կվերականգնվի Երևան–Ռիգա ուղիղ չվերթը

Երկարատև բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ Երևան-Ռիգա-Երևան երթուղով իրականացվող չվերթների վերականգման հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը։ Այդ մասին հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Ռուսական ավիաընկերությունը Վորոնեժ–Երևան ուղիղ չվերթ է գործարկում

Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթները կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Շարմ Էլ Շեյխի ավելի քան 100 հայ զբոսաշրջիկի «բախտը չի բերել»

AirBaltic ավիաընկերությունը չվերթները կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով: