Բաստուրմա–սուջուխ և թանկարժեք կոսմետիկա. Քիմ Քարդաշյանի դիմահարդարը զբոսնել է Երևանում

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դիմահարդարը` Մարիո Դեդիվանովիչը, ուղեկցում է Քիմին Հայաստանում։ Նա հենց ազատ ժամանակ է գտնել սկսել է ուսումնասիրել Երևանի խանութներում վաճառվող կոսմետիկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դիմահարդարը` Մարիո Դեդիվանովիչը, զբոսնել է Երևանում և Instagram–ի սթորիզում հետաքրքիր կադրեր հրապարակել։

«Նորթը շատ լավն է». Սիրուշոն հետաքրքիր բացահայտում է արել Քիմ Քարդաշյանի դստեր մասին

Նշենք, որ Մարիո Դեդիվանովիրչը Հայաստան է ժամանել Քարդաշյանի հետ, որը դարձել է Երևանում ընթացող WCIT 2019 համաժողովի մասնակիցներից մեկը։

Դիմահարդարն այցելել է Երևանի կենտրոնում գտնվող կոսմետիկայի խանութ, ուսումնասիրել և փորձարկել կոսմետիկան և դրանք համեմատել այն կոսմետիկ միջոցների հետ, որոնք թողարկում է «Քարդաշյան–Ուեսթ» ապրանքանիշը։

«Ռևիզորը» հայլայթերները, տոնային քսուկները տնտղելուց հետո ուղևորվել է ռեստորան։

Քարդաշյանը երեխաների հետ կարմիր վարդեր դրեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ. տեսանյութ

Այստեղ նա համտեսել է հայկական բանջարեղենային աղցան և ավանդական բաստուրմա ու սուջուխ։ Նա այդ լուսանկարը ևս հրապարակել է իր բաժանորդների համար։

«Նա լավագույնն էր աշխարհում». Քիմը հուզիչ պատմություններ է պատմել հոր և երեխաների մասին

Հիշեցնենք, որ համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9–ը։  Քարդաշյանը համաժողովին մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։