Արարատի մարզում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն

Տասնչորսամյա պատանին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Երեկ` հոկտեմբերի 7–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Շտապօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 14-ամյա պատանի։

Երևանի կենտրոնում 2 երիտասարդի են դանակահարել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` վնասվածքը եղել է կրծքավանդակի շրջանում։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ կատարվածի մասին տեղեկանալուց հետո ոստիկաններ են եկել դպրոց, քանի որ դեպքը եղել է դպրոցում։

Պարզվել է, որ վեճ է եղել համադասարանցիների միջը, որն ավարտվել է մեկի դանակահարությամբ։

Ավանում դանակահարել են 15–ամյա տղայի

Դանակ գործադրած պատանին նույնպես 14 տարեկան է։ Ինչն է եղել նրանց վեճի պատճառը և ինչու է այն հանգուցալուծվել դանակահարությամբ, կպարզեն իրավապահները։