Թանկյանը և Օհանյանը հայտարարել են «համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին

Թվային տեխնոլոգիաները ամբողջ աշխարհի հայերին կօգնեն միավորվել մեկ միասնական հարթակում, որը կամուրջ կդառնա Հայաստանի ու սփյուռքի միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը WCIT 2019-ի ընթացքում ազդարարել են  «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին։

«Իսկ ո՞ւր է Քարդաշյանը». Ալեքսիս Օհանյանն ընթրել է հայ գործարար կանանց հետ

«Համահայկական թվային պլատֆորմը թույլ կտա տարբեր հետաքրքրություն ունեցող մարդկանց մասնակցել դրան։ Դա օնլայն հարթակ կդառնա հայ ժողովրդի համար», – ասաց Թանկյանը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ այդ հարթակի ստեղծումը կարելի է տոնել։

«Հարթակը կկոչվի «Highconnect»։ Դատելով անվանումից` դա մի կողմից բարձր կապ է, մյուս կողմից` հայկական», – ասաց Արշակյանը։

Ինչպես նշեց Օհանյանը, սա բավական հուզիչ պահ է։ Ալեքսիսի խոսքով` ինքը, Թանկյանը, Էրիկ Իսրայելյանը «խելք խելքի են տվել» ու հասկացել, որ իրենք մեծ հնարավորություններ ունեն։

Գիրքն արդեն վաճառվում է Հայաստանում. Ալեքսիս Օհանյանը ուրախալի լուր է հայտնել

«Ակնհայտ է, որ թվային տեխնոլոգիաները նման հնարավորություն են ստեղծում։ Մենք պետք է օգտագործենք մեր փորձը պլատֆորմ ստեղծելու համար, որպեսզի ամբողջ աշխարհի հայերը կարողանան օգտագործել այն ու բարգավաճեն», – ասաց Օհանյանը։

Էրիկ Իսրայելյանը նշեց, որ իրենք մեկ տարի պատրաստվել են հարթակի ստեղծմանը։