ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում այսօր, ժամը 20։10-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 08 GA 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան և Ինտերնացիոնալ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ռուբինա Ս-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր վարորդի հետ նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից տուժածին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ըստ տեղեկությունների` վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայրում նրա ինքնազգացողությունը նույնպես վատացել է, ով ևս տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները և հետաքննիչները։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով այս պահին գտնվում է «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։
Սարսափելի դեպք Երևանում. տղամարդը կախվել է ծառից
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։