ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Մենք պատերազմող երկիր ենք և ՏՏ ոլորտի անվտանգության խնդիր ունենք»

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին։
Sputnik
Վարդանյան. «Մենք պատերազմող երկիր ենք և ՏՏ ոլորտի անվտանգության խնդիր ունենք»

WCIT 2019 համաժողովը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը։

ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում

«Կոնգրեսի ժամանակ քննարկվում են ապագային միտված հարցեր, այսինքն` թե ինչպիսին կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 10-20 տարի հետո։ Մարդիկ հարստացնում են միմյանց` նոր տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց պատկերացումներով»,- ասաց նա։

Վարդանյանի խոսքով` Հայաստանն էլ պետք է հասկանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միտումները։

«Հայաստանը շատ հստակ դիրքավորվում է տեխնոլոգիական քարտեզում որպես տեխոլոգիական երկիր։ Շատ կարևոր է, որ ոլորտի առաջատարները համաժողովի ընթացքում շփվեն աշխարհի առաջատարների հետ, ինչը կարող է նաև բիզնես համագործակցության լուրջ հիմք լինել»,- նշեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ՏՏ ոլորտի խնդիրներին, ապա Վարդանյանի կարծիքով, դրանցից ամենահիմնականը ոլորտի դիվերսիֆիկացիան է։ 

Երևանում մեկնարկեց WCIT համաշխարհային ՏՏ համաժողովը

«ՏՏ ոլորտը պետք է սփռվի հավասարաչափ, քանի որ մենք պատերազմող երկիր ենք և ունենք նախևառաջ հենց ՏՏ ոլորտի անվտանգության խնդիր։ Երկրորդը կրթության հարցն է,  առաջիկայում դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ ստեղծելով` կլուծվի ոլորտում կադրերի պատրաստման հարցը»,- ընդգծեց Վարդանյանը։

Նշենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պաշտոնապես մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Երևանյան համաժողովին մասնակցում են 70 երկրների ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի աստղեր։ Հրավիրվածների թվում են Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը։ Կոնգրեսը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ ՏՏ ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր համաժողովի կազմակերպման հերթափոխը Հայաստանին է փոխանցել Բրազիլիան։ 2020 թվականին միջազգային համաժողովը կանցկացվի Հնդկաստանում։