Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից ու «անհետացավ». Աբովյանում ասեղ գցելու տեղ չկար

Ամերիկահայ հեռուստաաստղը հայտնվեց քրոջ հետ, ողջունեց հյուրանոցի մոտ հավաքված երկրպագուներին ու հեռացավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան ամենահայտնի ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու քույրը` Քորթնի Քարդաշյանը, քիչ առաջ դուրս եկան հյուրանոցից, որի դիմաց երկրպագուների հոծ բազմություն էր հավաքվել։

Նրանք ողջունեցին հավաքվածներին, լուսանկարվեցին, նստեցին մեքենան ու հեռացան անհայտ ուղղությամբ։

Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից ու «անհետացավ». Աբովյանում ասեղ գցելու տեղ չկար

Նշենք, որ տևական ժամանակ Աբովյան փողոցում խցանում էր, ինչ–որ պահի փողոցի այն հատվածում, որտեղ գտնվում է հյուրանոցը, ասեղ գցելու տեղ չկար։

Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից ու «անհետացավ». Աբովյանում ասեղ գցելու տեղ չկար

Հիշեցնենք, որ Քիմը Հայաստան է ժամանել երեկ գիշեր։ Նրա երևանյան այցելության գլխավոր նպատակը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ WCIT 2019-ին մասնակցելն է: Նա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում հանդես է գալու դասախոսությամբ «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ԶԼՄ-ների, լրագրության և արվեստի վրա» թեմայով:

«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը

Բայց սա ամենը չէ: Սպասվում է, որ հաջողակ գործարար Քիմն անձամբ ուսումնասիրելու է հայաստանյան ներքնազգեստի շուկան: Քիմ Քարդաշյան-Ուեսթը մտադիր է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն հիմնել: Այս մասին նա անձամբ տեղեկացրել էր Twitter-ի իր էջում:

Այնպես որ, այցի շրջանակում Քարդաշյանն իր թիմի հետ ծրագրում է այցելել հայկական մի քանի արտադրամասեր:

Քարդաշյանն արդեն հասցրել է լինել Էջմիածնում։