«Մեցցո Պրոդաքշնը» ներողություն է խնդրում Վահան Արծրունուց

Համերգի կազմակերպիչները ցավում են տեղի ունեցած թյուրիմացության համար և հավելում, որ WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգը երկարատև, մեծ և պատասխանատու աշխատանք էր և կարող էր բացթողում լինել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տևողությամբ հատված Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգին առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար: Ընկերությունն այս մասին հայտարարություն է տարածել։

«Տեղի է ունեցել թյուրիմացություն, որի կապակցությամբ հայցում ենք Վահան Արծրունու ներողամտությունը: Այսուհետև առավել ուշադիր կլինենք հետագա աշխատանքներում՝ նմանատիպ բացթողումներից խուսափելու նպատակով»,- նշել է միջոցառման և ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը:

Նա ուրախությամբ հայտնել է, որ համերգը մեծ արձագանք է գտել ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանդիսատեսի շրջանում՝ արժանանալով բարձր գնահատականի:

Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում. լուսանկարներ

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը նշանավորվեց վիթխարի համերգով, որի ընթացքում 15 երկրների երաժիշտներից կազմված նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, նվագեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Դրանից հետո Արծունին Facebook-ում գրառում էր արել։

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

«Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի: ԲԱՅՑ!!! Ուշադիր լսեք նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» այս արհեստական ինտելեկտը, ասել է թե` ալգորիթմներ մշակող ծրագրավորող տղան: Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ օգտագործելու, որևէ ձևաչափով և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ:  Լսել 1:00 րոպեից։ Հետամուտ եմ լինելու այս հարցին»,– գրել էր նա:

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 6–9-ը։ Համաժողովի հյուրերի թվում են նաև աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ամերիկահայ գործարար և Reddit կայքի ու Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

WCIT 2019. շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ