Լոռիում տղան մորը կախված է գտել

Տղային տարօրինակ է թվացել մոր երկարատև բացակայությունը. նա սկսել է անհանգստանալ ու փնտրել տան բոլոր հնարավոր անկյուններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Մարզի քաղաքներից մեկի` իրենց բնակարանի տանիքում երիտասարդ տղան 57-ամյա մորը կախված է գտել։

Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը որոշ ժամանակ որդու տեսադաշտում չի եղել, ինչն էլ անհանգստացրել է վերջինիս։

Տանը փնտրելուց հետո տղան բարձրացել է տանիք ու տեսել, որ մայրը տանիքի փայտերից պարանով կախվել է։ Տղան մոր մարմինն իջեցրել է, իմաց տվել հարևաններին։

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները

Ահազանգել են շտապօգնություն։ Ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է կնոջ մահն ու կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին։

Այս պահին դեպքի հետ կապված որևէ հստակ վարկած չի շրջանառվում։ Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։