Այս տարվա համար մեծ ձեռքբերում ենք համարում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և «IBBY Հայաստանի» ջանքերով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի տան շենքում վերբացված գրադարանը, Sputnik Արմենիային ասել է Մադլեն Հովսեփյանը։
«Սահմանամերձ գյուղ է, ուզում ենք, որ երեխաները պատանի հասակից ամրացվեն մշակույթին, գրադարանին, որպեսզի գյուղից դուրս գալու, գյուղում չապրելու հեռանկարը կրճատենք»,–ասում է Հովսեփյանը։
Հովսեփյանը տեղեկացնում է նաև, որ Խնկո ապոր գրադարանում այս օրերին արաբական անկյուն է բացվել. մոտ 1300 գիրք կլինի արաբերենով։ Բոլոր նրանք, ովքեր սիրում և ուսումնասիրում են այդ լեզուն, կարող են օգտվել գրադարանից։
ԵՊԲՀ–ն արդեն ունի էլեկտրոնային գրադարան
Ըստ Հովսեփյանի`սա գումարվում է գրադարանի չինական անկյունին և իրանական ընթերցասրահին։ Այդպիսով, բացի հայերենից, ռուսերենից, հնարավորություն ենք տալիս մեր երեխաներին, ովքեր հետաքրքրված են այլ լեզուներով` մանկապատանեկան գրականություն կարդալ նաև դրանցով։