Հայաստանում 8 աղջկա շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում

Լեյտենանտ աղջիկները Շիրակի պետական համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Հովհաննիսյանը դեռ մայիսին է վստահ եղել, որ նրանք կհասնեն դրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում: Իր Facebook-յան էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Ուսադիրներ ու անվանական դաշույն. ՀՀ ԶՈւ սպաների համար նոր կյանք սկսվեց. ֆոտոշարք

«Նորաթուխ լեյտենանտները Շիրակի պետական համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,–գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում լայնածավալ զորավարժություն անցկացվեց, իսկ հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը կացկացվեն պահեստազորի շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

«Փորձում էին սահմանը հատել, ոչնչացվեցին». հակաահաբեկչական զորավարժություններ. տեսանյութ

Վարժանքները կանցկացվեն ռազմական ունակությունների կատարելագործման և մասնագիտական վերապատրաստման համար։ Դրանցում  կներգրավվի թվով 316 քաղաքացի` հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական և տեխնիկական մասնագիտություններով պահեստազորայինները։