Չորս երեխա է մահացել. տեսանյութ Մերձմոսկվայի մոտ տեղի ունեցած սարսափելի հրդեհից

Նախնական տվյալներով` հրդեհը կարող էր առաջացնել կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով, բայց վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է մի շարք փորձաքննություններ կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Համացանցում կադրեր են հայտնվել Մերձմոսկվայում տեղի ունեցած սարսափելի հրդեհի վայրից, որի հետևանքով մահացել է չորս երեխա։ Տեսանյութը հրապարակել է «360» հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6–ի լույս 7–ի գիշերը Չիսմեն գյուղում։ Հրդեհը բռնկվել է բնակելի շենքի երկու բնակարաններում։ Փրկարարական ծառայությունը ահազանգ է ստացել ժամը 02։34–ին, բայց հաջողվել է կրակը մարել 04։22–ին։

Թբիլիսիում առևտրի կենտրոն է այրվում

Ողբերգության զոհ է դարձել չորս երեխա և մեկ մեծահասակ, ևս երեքը վիրավոր են։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախնական տվյալներով` հրդեհը կարող էր առաջանալ կրակի հետ անզգույշ լինելու հետևանքով։