Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում. լուսանկարներ

WCIT-2019–ին  կմասնակցեն ավելի քան երկու հազար պատվիրակներ 60 երկրներից, ինչպես նաև համաշխարհային մեծության աստղեր։ Նրանցից շատերն արդեն, ինչպես հայտնի դիջեյը, հիացած են Հայաստանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստան ժամանած աշխարհահռչակ դիջեյ, երաժտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը Instagram-ի սթորիզում հրապարակել է առաջին կադրերը Երևանից։

Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում. լուսանկարներ

Արմին վան Բյուրենը Հայաստան է ժամանել՝ WCIT-2019 համաժողովին մասնակցելու։

Հայաստան ժամանեց աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը. լուսանկարներ

Նա սկզբից ցույց է տվել սթորիզում, թե ինչպես է թռչում Երևան, այնուհետև ներկայացրել է, թե ինչպես է անցնում քաղաքի փողոցներով, այդ թվում՝ Հանրապետության հրապարակով, որտեղ հիմա ընթանում է համաժողովի մեկնարկի համերգը։

Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում. լուսանկարներ

Նշենք, որ օդանավակայանում հայկական եռագույնով, պաստառներով նրան էին սպասում երկրպագուները, որոնք լուսանկարվեցին աշխարհահռչակ DJ-ի հետ, ստացան նրա ստորագրությունը: Արմին վան Բյուրենը նշեց, որ Հայաստանում է առաջին անգամ, տպավորված է ջերմ ընդունելությամբ և երջանիկ է, որ այստեղ է:

«WCIT 2019»–ը Հայաստանում կազդարարվի արտասովոր համերգով

Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում: ՏՏ ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր համաժողովի կազմակերպման հերթափոխը Հայաստանին է փոխանցել Բրազիլիան, որտեղ անցկացվել էր 2018թ–ի համաժողովը։ Իսկ մեր երկիրն այդ իրավունքը 2020թ–ի կփոխանցի Հնդկաստանին: Համաժողովին կմասնակցեն ավելի քան երկու հազար պատվիրակներ 60 երկրներից, ինչպես նաև համաշխարհային մեծության աստղեր։