Քիմ Քարդաշյանը Հայաստանում է

Քիմն արդեն երկրորդ անգամ է Հայաստան այցելում: Այս անգամ ամերիկյան ամենահայտնի ռեալիթի-շոուի աստղը կմասնակցի WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկը` Հանրապետության հրապարակում. լուսանկարներ

Ավելի վաղ Քիմն Instagram-ում լուսանկար էր տեղադրել՝ հաղորդելով, որ մեկնում է Հայաստան:

Քիմի երևանյան այցելության գլխավոր նպատակը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ  համաժողովին՝ WCIT 2019-ին մասնակցելն է: Նա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում  հանդես է գալու դասախոսությամբ «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ԶԼՄ-ների, լրագրության և արվեստի վրա» թեմայով:

WCIT-2019–ը մեկնարկել է. Փաշինյանն արդեն Հանրապետության հրապարակում է

Բայց սա ամենը չէ: Սպասվում է, որ հաջողակ գործարար Քիմն անձամբ ուսումնասիրելու է հայաստանյան ներքնազգեստի շուկան: Քիմ Քարդաշյան-Ուեսթը մտադիր է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն հիմնել: Այս մասին նա անձամբ տեղեկացրել էր Twitter-ի իր էջում:

Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում. լուսանկարներ

Այնպես որ, այցի շրջանակում Քարդաշյանն իր թիմի հետ ծրագրում է այցելել հայկական մի քանի արտադրամասեր: Ավելի վաղ նա մեկնաբանել էր, թե ինչու է իր ապրանքանիշի արտադրության համար ընտրել թուրքական ընկերության արտադրանքը:

Հայաստան ժամանեց աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը. լուսանկարներ

Հիշեցնենք, որ Քարդաշյանն ընտանիքի հետ արդեն մեկ անգամ այցելել է պատմական հայրենիք 2015 թվականին: Նա եկել էր ամուսնու՝ Քանյե Ուեսթի, դստեր՝ Նորթի, քրոջ՝ Քլոեի և զարմուհիների հետ: