Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում

«911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է պատուհանից ցած նետվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի- Sputnik. Այսօր գիշերը փրկարարներն ու ոստիկանները կանխել են մի երիտասարդի ինքնասպանությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ողբերգական վթար Արմավիրում. 35-ամյա վարորդը տեղում մահացել է

Նշվում է, որ ժամը 01:07-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է պատուհանից ցած նետվել:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ 36-ամյա Վարդան Ն.-ն վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները և փորձում է նետվել 3-րդ հարկի պատուհանից:

Վանաձորում տեղի ունեցած սարսափելի սպանությունը բացահայտվել է

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են վերջինիս ինքնասպանության փորձը, իսկ շտապօգնության աշխատակիցները երիտասարդին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել: