Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա-ին

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող նախագահ Սարգսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նշանավոր անձանց խմբի քննարկմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա-ին: Այս մասին տեղեկանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Facebook-ի էջից:

Հանդիպումից հետո նախագահ Սարգսյանն ու Արամ Ա-ն ճաշել են:

Մենք իսկապես հասկանում ենք ժողովրդի ձայնի կարևորությունը. Արմեն Սարգսյանը` Սերբիայում

Նշենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը:Bottom of Form