Հայտնի ռեժիսոր Սարգիս Միքայելյանը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջը

Դպրոցի զինղեկը վստահեցրել է, որ ինքն է վրաերթի ենթարկել կնոջը, բայց ոստիկանները պարզել են, որ ղեկի դիմաց եղել է «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակն ու ռեժիսորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ և ռեժիսոր Սարգիս Միքայելյանը Երևան քաղաքի Շիրվանզադե–Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա Սվետլանա Աբրահամյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Գյումրի–Այրում երկաթուղային ճանապարհին գնացքը մի կնոջ է հարվածել

Վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին: Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի բնակիչ Մերուժան Միքայելյանը ներկայացել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին և հայտնել, որ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցի զինղեկն է և վրաերթը կատարել է ինքը։

Երեկ` հոկտեմբերի 4-ին, ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ Սվետլանա Աբրահամյանին վրաերթի է ենթարկել Սարգիս Միքայելյանն իր վարած Dodge մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշի ավտոմեքենայով։

Դպրոցահասակ աղջիկը փորձել է ինքնասպան լինել. անցորդներն օգնության են հասել

Կինը, բարեբախտաբար, չի մահացել, նրան տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, այնտեղից` «Սլավմեդ» բժշկական կենտրոն, այնուհետև թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության