Հայ զինծառայողները կմասնակցեն ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին

«Էշելոն 2019» զորավարժությունն անցկացվում է առաջին անգամ` համատեղ վարժանքներում նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների ներգրավման նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների «Էշելոն-2019» զորավարժությանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նիկոլ Փաշինյանը գնացել է զորավարժությունների ընթացքին հետևելու. տեսանյութ

Զորավարժությունը կանցկացվի ՌԴ տարածքում։

«Էշելոն 2019» զորավարժությունն անցկացվելու է առաջին անգամ։ Համատեղ զորավարժությունների մասին որոշումը կայացվել էր 2018թ–ին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

«Փորձում էին սահմանը հատել, ոչնչացվեցին». հակաահաբեկչական զորավարժություններ. տեսանյութ

«Էշելոն 2019»–ի նպատակը ՀԱՊԿ համատեղ վարժանքներում նաև նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների ներգրավումն է։

Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են