ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Մուշեղ Աբովյանը մեդալի է արժանացել ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերած անձնվիրության համար։
Մուշեղ Աբովյանը զոհվել էր հոկտեմբերի 2-ին, ժամը 18:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին։ Նա վնասվածք էր ստացել դեմքի շրջանում։
Տավուշում զինծառայող է վիրավորվել
Զինծառայողի մահվան փաստով ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։