Երևանի ու երևանցիների մասին պատմող «Ադապտացիա» ֆիլմը կփակի «Եվրասիա.DOC» կինոփառատոնը

Մինսկի կինոփառատոնը ևս մեկ հեղինակավոր մրցանակ կավելացնի հայ վավերագիր ռեժիսորի պարգևների շարքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ռեժիսոր Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա» ֆիլմով այսօր կփակվի «Եվրասիա. DOC» վավերագրական ֆիլմերի փառատոնը, որն արդեն չորս օր է` ընթանում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։

Կարեն Հովհաննիսյանի ֆիլմը դարձել է ռուսական վարձույթի առաջատար

Մինսկում հանդիսատեսի դատին են ներկայացվել 28 ֆիլմ ԱՊՀ 12 երկրից։ Մրցութային հանձնաժողովը դիտարկել է այս միջոցառմանը մասնակցելու 150 հայտ։ Լավագույն ռեժիսորներին ու օպերատորներին կորոշի միջազգային ժյուրին, որում ընդգրկվել են հայտնի կինովավերագիրներ, քաղաքագետներ ու լրագրողներ։

«Ադապտացիա» ֆիլմը, որը նկարվել է 2017թ–ին, Մանե Բաղդասարյանի դիպլոմային աշխատանքն է։ Նա այդ պահին եղել է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի։

Երևանի ու երևանցիների մասին պատմող «Ադապտացիա» ֆիլմը կփակի «Եվրասիա.DOC» կինոփառատոնը

Հեղինակային ֆիլմն արդեն մասնակցել է մի քանի հեղինակային փառատոների, գործընկերներն ըստ արժանվույն են գնահատել Մանեի սցենարային, ռեժիսորական և օպերատորական աշխատանքը։ «Լուսափայլ հրեշտակ» միջազգային բարեգործական կինոփառատոնում ֆիլմը ստացել է երկու մրցանակ` «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն դեբյուտային վավերագրական ֆիլմ»։

Երևանի ու երևանցիների մասին պատմող «Ադապտացիա» ֆիլմը կփակի «Եվրասիա.DOC» կինոփառատոնը

«Ադապտացիա» ֆիլմը տևում է ընդամենը 21 րոպե։ Այն պատմում է Երևանի, երիտասարդ ու տարեց երևանցիների մասին։

Երևանի ու երևանցիների մասին պատմող «Ադապտացիա» ֆիլմը կփակի «Եվրասիա.DOC» կինոփառատոնը

«Գլխավոր խնդիրը, որին ուզում էի անդրադառնալ այս ֆիլմում, արտագաղթն է։ Ցավոտ թեմա է։ Չէ որ ահռելի թվով մարդիկ մշտապես լքում են մեր երկիրը, Երևանը», – ասաց Բաղդասարյանը Sputnik Արմենիային։

Նա ֆիլմում անդրադարձել է նաև ևս մի կարևոր խնդրի` բազմաթիվ տարեց մարդկանց, որոնք դատապարտված են մենության ու անտարբերության։

Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է