Երևանում Արխանգելսկի առևտրի տուն կբացվի

Երևանում հնարավորություն կստեղծվի համտեսել Ռուսաստանի հեռավոր հյուսիսի խոհանոցի բարիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ին Երևանում կբացվի Արխանգելսկի առևտրի տունը։ Այս մասին հայտնեցին Երևանում ԳՄՌԿ–ի մամուլի ծառայությունից։

Մարզահամերգային համալիրում ռեստորան կբացվի. կառավարությունը որոշում կայացրեց

«Որոշումն ընդունվել է Հայաստանում 2017 թվականի աշնանը տեղի ունեցած ռուս–հայկական միջտարածաշրջանային VI ֆորումում Արխանգելսկի պատվիրակության բանակցությունների արդյունքում... Բացմանը կմասնակցի Արխանգելսկի մարզպետ Իգոր Օռլովի գլխավորած պատվիրակությունը», – ասվում է կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ռեստորան՝ վերամբարձ կռունկի վրա. օդում... օդային

«Արխանգելսկի տանը» կներկայացվի ձկնամթերք և Ռուսաստանի հեռավոր հյուսիսի այլ բարիքներ։ Այնտեղ կգործի նաև զբոսաշրջության անկյուն, սանիտարա–առողջարանական բուժման կենտրոն, Պոմորիեի խոհանոցով ռեստորան, կոնֆերանս–դահլիճ, որտեղ տեղի կունենան շնորհանդեսներ։

Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ

ԳՄՌԿ–ի տվյալներով` Արխանգելսկում 2019 թվականի մարտին բացվել էր «Հայաստանի տունը», որտեղ կարելի է գտնել հուշանվերներ, թարմ և պահածոյացված պտուղ–բանջարեղենային արտադրանք, չիր և ընկուզեղեն, բնական հյութեր և ըմպելիքներ, պանիր, մսամթերք, համեմունքներ, սոուսներ, բուրավետ թեյեր, գինիներ։

Ինչպես Աշոտը վիետնամցիներին սովորեցրեց տոլմա ուտել. հայկական ռեստորան Նյաչանգում

Արխանգելսկի մարզի պատվիրակության այցն իրականացվում է միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակում` Երևանում ԳՄՌԿ–ի աջակցությամբ։